Հովհաննիսյան. Իշխանություն-եկեղեցի հակասություն չկա, խնդիրը բարձրաստիճան հոգևորականների հետ է![]() 28 հոկտեմբերի 2025 - 16:33 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հակասություն չկա` կան խնդիրներ բարձրաստիճան հոգևորականների հետ։ Նա այդ մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։ Ըստ նրա՝ խոսքն այն հոգևորականների մասին է, որոնք խախտել են Աստծուն տված իրենց ուխտը՝ իրենց վարքագծով նսեմացնելով ամեն հնարավոր արժեք, հայտնում է Արմենպրեսը։ Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է երկխոսություն լինի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ՝ Հովհաննիսյանն ասել է, որ այդպիսի երկխոսություն կարող է լինել միայն Գարեգին Երկրորդի հրաժարականի շուրջ։ «Երկխոսություն չի կարող լինել նրա մասին, որ կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգևորական պետք է շարունակի իր ծառայությունը և մենք՝ որպես հավատավոր ժողովուրդ, հաշտ լինենք դրա հետ»,- ասել է Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է նաև համացանցում տարածված տեսանյութին, որը վերագրվում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին՝ շեշտելով, որ դատապարտելի է մարդու անձնական կյանք նման ձևով ներխուժելը։ Փաշինյանը հունիսի 10-ին հանդես էր եկել առաջարկությամբ՝ ստեղծել համակարգող խորհուրդ՝ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու նպատակով։ Մինչ այդ վարչապետը հրապարակայնորեն մեղադրել էր Գարեգին Բ-ին և մի շարք բարձրաստիճան հոգևորականների կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտնելով, որ եթե հաստատվեն տեղեկությունները Գարեգին Բ-ի՝ երեխա ունենալու մասին, նա այլևս չի կարող պաշտոնավարել։ Ի պատասխան, եկեղեցական շրջանակները մեղադրել են իշխանություններին՝ հակաեկեղեցական արշավ սկսելու և հոգևոր ինքնության դեմ գործողություններ իրականացնելու մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |