IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր![]() 28 հոկտեմբերի 2025 - 16:41 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի հոկտեմբերի 20–21-ին IDBank-ը մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (BACEE) 50-րդ հոբելյանական միջազգային բանկային համաժողովին՝ որպես արծաթե հովանավոր։ Համաժողովը նվիրված էր Ասոցիացիայի 25-ամյակին և տեղի է ունեցել Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ համախմբելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանկային և ֆինանսական ոլորտների առաջատար ղեկավարներին ու մասնագետներին։ Բանկը ներկայացնում էր Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: Նա նաև մասնակցել է տարածաշրջանային բանկերի ղեկավարների կլոր սեղան-քննարկմանը՝ խոսելով տարածաշրջանի ֆինանսական միջավայրի ձևավորող հիմնական մարտահրավերների, ռազմավարությունների և հաջողության օրինակների մասին։ IDBank-ի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային համագործակցության, տարածաշրջանային գործընկերության զարգացման և ֆինանսական ծառայությունների նորարարական մոտեցումների նկատմամբ հանձնառությունը։ 2025 թվականի ապրիլին պաշտոնապես միանալով BACEE-ին՝ բանկը շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային ֆինանսական համայնքում և նպաստել զարգացող շուկաներում բանկային համակարգի ապագայի վերաբերյալ երկխոսությանը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |