Բայրամովն իրազեկել է թուրք գործընկերոջը ՀՀ հետ կարգավորման ընթացքի մասին![]() 28 հոկտեմբերի 2025 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիաի արտգործնախարարի տեղակալ Այշե Բեռրիս Էքինջիի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ առնչվող թեմաներ։ Նա ներկայացրել է թուրք գործընկերոջը ՀՀ հետ կարգավորման ընթացքը, դրա տարբեր ասպեկտները, ինչպես նաև Վաշինգտոնյան գագաթաժողովից բխող հարցերը, գրում է APA-ն։ Նշվել է, որ «Շուշիի հռչակագիրը», որը ամրագրել է Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները, արտացոլում է երկու երկրների եղբայրական ու բարեկամական կապերը։ Ընդգծվել է, որ պետք է շարունակել բազմաշերտ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը քաղաքականության, անվտանգության, տնտեսական, առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, հաղորդակցական, մշակութային‑հումանիտար և այլ ոլորտներում՝ համապատասխանելով երկու երկրների առաջնորդների հանձնարարություններին։ Նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերը բոլոր միջազգային կազմակերպություններում, հատկապես «Թյուրքական պետությունների կազմակերպությունում», արժանի են բարձր գնահատման։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |