Մամիջանյան. Փորձում ենք միջնորդել, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի հայ գերիներին![]() 28 հոկտեմբերի 2025 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության բացակայությանը «Եվրանեսթի» նիստին, նշել է, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ի 70-ից ավելի պատգամավորների «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և, իր կարծիքով, անցել է անդառնալիության կետը։ «Ադրբեջանը ԵԽԽՎ-ի 70-ից ավելի պատգամավորների «պերսոնա նոն գրատա» է հայտարարել, իմ խորին համոզմամբ՝ իրենք արդեն անցել են անդառնալիության կետը, խիստ կասկածում եմ, որ աշխարհում կա որևէ երկիր, որ համարում է Ադրբեջանը դեմոկրատական», – նշել է Մամիջանյանը։ Նա նաև հիշեցրել է, որ դիմել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ խնդրելով, որպեսզի միջնորդի Ադրբեջանում ԵՄ դեսպանին այցելել Բաքվում պահվող հայ գերիներին, հայտնում է «Փաստինֆոն»։ «Շատ բարդ է, չեմ ցանկանա որևէ մեկի մոտ սին հույսեր առաջացնել, բայց փորձում ենք, աշխատում ենք»,–ասել է նա։ Նա շեշտել է, որ միջազգային որոշ կառույցներ, հատկապես Եվրոպայում, հաճախ աչք են փակում Բաքվի վարքագծի վրա՝ պայմանավորված էներգետիկ ռեսուրսների հանդեպ ունեցած հետաքրքրվածությամբ։ «Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունը և էներգետիկ ռեսուրսների հետ կապված իրողությունները՝ ցավալիորեն, որոշ միջազգային կառույցներ և եվրոպացի պաշտոնյաներ հանդուրժում են Ադրբեջանի կողմից խայտառակ հակաժողովրդավարակն, հակամարդկային, մարդու իրավունքների դեմ ուղղված գործողությունները, չեն տալիս դրանց գնահատականներ, որոնք տրամաբանական կլինեին, ուստի էստեղ մեկնաբանելու քիչ բան կա», – հավելել է պատգամավորը։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |