Լուկաշենկոն հուսով է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորումը երկարաժամկետ կլինի![]() 28 հոկտեմբերի 2025 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը լինելու է կայուն և երկարաժամկետ։ Այդ մասին նա խոսել է Մինսկի միջազգային համաժողովում, որը նվիրված է եվրասիական անվտանգությանը։ Նա հավելել է, որ վերջին շրջանում հաջողվել է հասնել հանգուցալուծումների, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ես լիահույս եմ, որ մի շարք հակամարտություններում գրանցված հանգուցալուծումները տևական, երկարաժամկետ կլինեն։ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրել են խաղաղության համաձայնագիր։ Կանգ է առել Գազայի երկամյա պատերազմը։ Դա միայն սկիզբն է։ Բայց հուսանք՝ լավ սկիզբ», — հայտարարել է բելառուս առաջնորդը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |