«Միասնության թևերն» ու «Շանթ դաշինքը» կհամագործակցեն![]() 28 հոկտեմբերի 2025 - 18:45 AMT PanARMENIAN.Net - «Միասնության թևերը» քաղաքական նախաձեռնությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարել են քաղաքական համագործակցության մասին։ «Մենք կարևոր ենք համարում ջանքերի ու կարողությունների միավորումը` հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերների լրջությունը և ազգային միասնության անհրաժեշտությունը, նպատակ ունենալով ձևավորել նոր որակի քաղաքական համագործակցություն: Համագործակցության հիմքում դրված են երկրի ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաև զարգացման սկզբունքների շուրջ մոտեցումների ընդհանրությունը և, որ ամենակարևորն է, ուժերը համատեղելու և միասնաբար հանդես գալու հրամայականը»,–ասվում է հայտարարության մեջ։ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |