«Գառնի» ու «Զվարթնոց» արգելոց-թանգարաններն անցնում են ձմեռային ռեժիմի

«Գառնի» ու «Զվարթնոց» արգելոց-թանգարաններն անցնում են ձմեռային ռեժիմի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ից «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները կանցնեն ձմեռային աշխատանքային ռեժիմի։

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը բաց է շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10։00-ից մինչև 21։00-ը։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը այցելուներին սպասարկում է երեքշաբթիից շաբաթ՝ ժամը 10։00-ից 18։00-ն, իսկ կիրակի օրերին՝ 10։00-ից 16։00-ն։ Երկուշաբթին թանգարանի ոչ աշխատանքային օրն է, հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---