ՀԷՑ-ը բարելավել է դիրքը խոշոր հարկատուների ցանկում![]() 29 հոկտեմբերի 2025 - 11:11 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 2025 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով բարելավել է դիրքը 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում՝ 21-րդ հորիզոնականից բարձրանալով 18-րդը։ Այդ մասին հայտնել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ հղում անելով ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներին։ «Նշված ժամանակաշրջանում ՀԷՑ-ի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմում է 11,718,541,000․00 ՀՀ դրամ։ 2025թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով (հունվար-հունիս ամիսներ) ՀԷՑ-ը ցանկի 21-րդ տեղում էր, իսկ ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմում էր՝ 7,726,510,000 ՀՀ դրամ»,-նշել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |