Հռոմի Պապը Ստամբուլում կաղոթի հայկական եկեղեցում

Հռոմի Պապը Ստամբուլում կաղոթի հայկական եկեղեցում

PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Լեոն XIVնոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում Ստամբուլում կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Աղոթքի արարողությունը ներառվել է Պապի այցի օրակարգում՝ որպես քրիստոնեական համերաշխության և էկումենիկ երկխոսության խորհրդանշական դրսևորում։

Պապի այցը տեղի կունենա Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի շրջանակում, որի հոբելյանը համարվում է քրիստոնեական համընդհանուր եկեղեցու պատմության առանցքային տարեթվերից մեկը։

Photo. Reuters
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---