Ավինյանը Դուբայում քննարկել է Երևանում ներդրումային հնարավորությունները

Ավինյանը Դուբայում քննարկել է Երևանում ներդրումային հնարավորությունները

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Դուբայում այս օրերին ընթանում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան քաղաքների գագաթնաժողովը և քաղաքապետերի ֆորումը, որը համախմբել է տասնյակ քաղաքապետերի՝ նպատակ ունենալով փոխանակվել կայուն, մրցունակ և նորարար քաղաքների ձևավորման փորձով։

Քննարկվել են Երևանում ներդրումային հնարավորությունները։

«Ֆորումի ընթացքում ներկայացրել եմ Երևանում կիրառվող GIS (Աշխարհագրական տեղեկատվական համակարգ) լուծումները, որոնք այսօր օգտագործվում են քաղաքի տարածական պլանավորման, ենթակառուցվածքների կառավարման, կանաչ տարածքների, տրանսպորտի և կոմունալ ծառայությունների տվյալների միասնական կառավարման համար:

Գործընկերների հետ նաև քննարկել եմ Երևան քաղաքում ներդրումային ծրագրերի հնարավորությունները»,- նշել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---