Փաշինյանը կմեկնի Փարիզ՝ խաղաղության համաժողովի![]() 29 հոկտեմբերի 2025 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում՝ մասնակցելու Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Հոկտեմբերի 29–ին վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |