Գալյան. Երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների![]() 29 հոկտեմբերի 2025 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ ներկայում Հայաստանում կալանավորների թիվը գերազանցում է ազատազրկվածներին, ինչը, ըստ նրա, խնդիր է: Նա այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի Պետական-իրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։ «Այո, այսօր մեր երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների և դա խնդիր է»,– ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նախարարը նշել է, որ նախարարությունում պարբերաբար քննարկումներ են ունենում գործընկեր կառույցների հետ՝ խնդրի լուծման ուղիներ մշակելու նպատակով։ Գալյանը հայտնել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի առաջին նիստը կկայանա առաջիկայում։ Հանձնաժողովը նախատեսում է քննարկել քրեական արդարադատության, քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ոլորտների վերաբերող հարցեր։ «Սա նախաձեռնել ենք, որպեսզի անընդհատ երկխոսություն լինի քաղաքականության մշակողմների, իրավապահ մարմինների, դատարանների միջև»,– հավելել է Գալյանը։ Նախարարությունը ծրագրում է քրեական գործերով վարույթների համար վերջնաժամկետ սահմանել։ Նա այդ մասին ասել է ԱԺ հանձնաժողովների մակարդակով 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում՝ արձագանքելով պատգամավորների հարցերին։ Ենթադրվում է, որ դրանով կսահմանափակվի նաև կալանավորների կալանքի ժամկետը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |