Եվրախորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին![]() 29 հոկտեմբերի 2025 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացում։Այդ մասին Երևանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին` խոսելով Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից, հայտնում է Արմենպրեսը։ «Հայաստանի որոշումները, հատկապես վերջերս ընդունվածները, չափազանց կարևոր են։ Հայաստանը պատմական օրենք է ընդունել, որով հստակ և հզոր ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ տեսնում է իր ապագան Եվրոպայի կազմում։ Սա պարզապես խորհրդանշական ժեստ չէ, այլ ռազմավարական ընտրություն է՝ միանալու Եվրոպական ժողովրդավարության ընտանիքին։ Եվրոպական խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին այս պատմական ճանապարհին, եթե որոշեք պաշտոնապես ներկայացնել ձեր թեկնածությունը ԵՄ անդամակցության համար»,-ասել է Օմարջին։ Նա նշել է, որ Հայաստանի եվրոպական ուղղությունը համապատասխանում է ԵՄ-ի և Հայաստանի միջև ձևավորված գործնական համագործակցությանը։ «Բացի քաղաքական հայտարարություններից, կա նաև իրական, շոշափելի գործընկերություն՝ հատկապես տնտեսության և Արևելյան գործընկերության ներդրումային ծրագրերի շրջանակում։ Մենք մեր ջանքերը մեկտեղում ենք՝ ստեղծելու նոր աշխատատեղեր, ժամանակակից ենթակառուցվածքներ և նոր հնարավորություններ երիտասարդ հայերի համար։ Երբ Եվրոպական միությունը և Հայաստանը միասին են առաջ շարժվում, կարող են կերտել ավելի բարգավաճ և արդար ապագա բոլորի համար»,-ընդգծել է Օմարջին։ 2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն օրենք է ընդունել Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |