Դեյնս. Ըստ Վաշինգտոնի՝ ՀՀ–ն ու Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը»![]() 30 հոկտեմբերի 2025 - 10:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը Վաշինգտոնում վերջերս անցկացված «ԱՄՆ-ն Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում» խորագրով համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը»: Նա նշել է, որ մինչ օրս Վաշինգտոնի բոլոր խաղաղ նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը, սկսած Ջորջ Բուշ-ավագի նախագահությունից, անարդյունք են եղել, գրում է Aravot.am-ը։ «Սակայն իրավիճակը փոխվեց, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում խաղաղության հաստատումը դարձրեց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,–նշել է նա։ Դեյնսի խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր առջև խնդիր է դրել Հարավային Կովկասում հասնել խաղաղության, և տարեսկզբից ի վեր ԱՄՆ նախագահի թիմի անդամները սկսել են աշխատել հակամարտող կողմերի հետ: Սենատորի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ներխուժումը շեղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը և ռուսական ռեսուրսները տեղափոխել է Արևմուտք՝ այդպիսով բացելով դուռը Հարավային Կովկասում ամերիկյան ավելի մեծ ներգրավվածության և ազդեցության համար: Նրա փոխանցմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը» և դիմել «անկախ ապագայի՝ Միացյալ Նահանգների հետ գործընկերությամբ»։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Photo. Getty Images
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |