Գառնիկ Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոններ![]() 30 հոկտեմբերի 2025 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Գառնիկ Չոլակյանը դարձել է չեմպիոն։ Չոլակյանը (60 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահել է 115 և 120 կգ ծանրություն՝ նվաճելով ոսկե մեդալ։ Հրում վարժությունում ևս Չոլակյանը ցուցադրել է գերազանց արդյունք՝ բարձրացնելով հաջորդաբար 140, 145 և 147 կգ։ Երկամարտի 267 կգ արդյունքը նա ապահովել է Եվրոպայի Մ23 տարիքային խմբի չեմպիոնի տիտղոսը, հայտնում է Ծանրամարտի ֆեդերացիան։ Չեմպիոնի տիտղոս է նվաճել նաև կանանց ազգային հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը։ Նա հանդես է գալիս 58 կգ քաշային կարգում և հանդիսանում է նաև Եվրոպայի գործող չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պոկում վարժությունում իր բոլոր երեք մոտեցումներում հաջողություն է գրանցել՝ բարձրացնելով համապատասխանաբար 85 կգ, 89 կգ և 91 կգ։ Այս վարժության արդյունքում նա արժանացել է ոսկե մեդալի։ Հրում վարժության ժամանակ նա կատարել է 112 կգ, 116 կգ և 123 կգ արդյունքներ՝ կրկին գերազանցելով մրցակիցներին։ Երկամարտի ընդհանուր 214 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը։ Սեյրան Խուդանյանը (60 կգ), պոկում վարժությունում բարձրացրել է 110 և 115 կգ՝ գրավելով երկրորդ հորիզոնականը։ Սակայն հրում վարժությունում նա հաղթահարել է միայն 135 կգ։ Երկամարտի 250 կգ ընդհանուր արդյունքով Խուդանյանը եզրափակել է մրցաշարը հինգերորդ հորիզոնականում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |