ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը դատապարտել է Կոչուբաևի քրհետապնդումը և կոչ արել դադարեցնել![]() 30 հոկտեմբերի 2025 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորն արձագանքել է փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման և քրեական հետապնդման մասին ՔԻՀԿ հաղորդագրությանը, հայտնում է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ)։ Նա դատապարտել է Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և կոչ արել ՀՀ իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։ «Ես ողջունում եմ հայ փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի նախնական կալանքից ազատ արձակումը, սակայն ես խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։ Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար, որոնք գլխավորել էին 2024 թվականի խաղաղ բողոքի ցույցերը»,–գրել է Լոուլորը ֆեյսբուքյան իր էջում։ Կորուբաևը կալանավորվել էր 2 ամսով, սակայն վաղաժամ ազատ է արձակվել կնոջ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |