ՆԳՆ․ Զգոն եղեք հանրային վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց

ՆԳՆ․ Զգոն եղեք հանրային վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց

PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը հորդորել է զգոն լինել հանրային վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց, ինչը «հարմար է, բայց ոչ ապահով»։

«Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն»,– ասված է հայտարարությունում։

ՆԳՆ մասնագետները մատնանշել են մի քանի կարևոր քայլ, որոնք օգտակար են հանրային ցանցերից անվտանգ օգտվելու համար․

  • Խուսափել բանկային հավելված մուտք գործելուց,
  • Չկատարել առցանց գնումներ,
  • Գործածել VPN ծառայություններ,
  • Անջատել ֆայլերի փոխանակման գործառույթները (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն),
  • Հետևել Wi-Fi ցանցերի պահպանված ցանկին և հեռացնել նախկինում միացված բաց ցանցերը։

Իրավապահ մարմինները խորհուրդ են տալիս նաև անջատել Wi-Fi-ն այն պահին, երբ այլևս անհրաժեշտ չէ։

«Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով»,–ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---