Կառավարությունը ժամանակավոր արգելք է դրել մետաղների արտահանման վրա![]() 30 հոկտեմբերի 2025 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում ընդունվել է որոշում, որով սահմանվել է ժամանակավոր արգելք՝ Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման և ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման վրա։ Ըստ փաստաթղթի՝ դեռևս 2024 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ, 6 ամսով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, որոշ արտադրատեսակների, ինչպես նաև այդ մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը, որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործվելու պիտանելիությունը, հայտնում է Radar Armenia-ն։ Այժմ, նախորդ արգելքի ժամկետի ավարտից հետո, ընդունված նոր որոշմամբ սահմանվել է արտահանման նոր ժամանակավոր սահմանափակում՝ ուժի մեջ մտնելով 2026 թվականի փետրվարի 2-ից և գործելով մինչև նույն թվականի օգոստոսի 2-ը։ Կառավարության դիտարկմամբ՝ այս քայլը կօգնի կարգավորել մետաղների արտահանման գործընթացը, ապահովել տեղական շուկան մրցունակ մետաղական արտադրանքով և խթանել բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության զարգացումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |