«Վեոլիա Ջուր»․ Ընթանում են նոր կառուցված ջրատարի 750 մ հատվածի միացման աշխատանքներ![]() 30 հոկտեմբերի 2025 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում հայտարարված պլանային ջրանջատման պատճառը 800 մմ-ոց պողպատե «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի 5 հատվածում իրականացվող աշխատանքներն են, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Նշվում է, որ նոր ջրատարը շրջանցում է սողանքային հատվածները։ «Վերջին տարիներին Կորեայի ձորում ժայռաբեկորների թափման, սողանքների, շինարարական աղբ թափելու հետևանքով պարբերաբար վթարվում էր այս կարևոր նշանակության ջրատարը: Առաջացած խնդրին լուծում տալու համար, Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի և «Վեոլիա Ջուր» ընկերության համատեղ ուժերով կազմվեց սողանքային հատվածը շրջանցող նախագիծ: Ամիսներ շարունակ ընթացող շինարարական աշխատանքները մոտեցել են իրենց ավարտին և այժմ ընթանում են նոր կառուցված ջրատարի 750 մետր հատվածի միացման աշխատանքները գործող ջրատարին: «Վեոլիա Ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասն էլ իր հերթին ջրատարի մյուս 4 հատվածներում է խնդիրներ լուծում: Ջրատարի մի հատվածում շաբաթը մեկ կրկնվող վթարներին վերջ տալու համար նորով է փոխարինվում խողովակաշարի 45 գծամետր հատված: 3-րդ՝ կրկին սողանքային հասցեում, խոշոր վթար է վերացվում: 4-րդ և 5-րդ հասցեներում՝ Պռոշյան և Գրիբոյեդով փողոցներում, բաշխիչ ցանցը կառավարելի դարձնելու համար իրականացվում են հոսքաչափերի տեղադրման աշխատանքներ: Թեպետ ջրանջատումը հայտարարված է մինչև այսօր երեկոյան, սակայն ՎեոլիաԹիմն անում է հնարավոր ամեն ինչ հայտարարված ժամից շուտ ջրամատակարարումը վերականգնելու համար: Սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. աշխատանքներն ավարտելուց հետո, ժամանակ է պետք 800 մմ-ոց ջրատարը կրկին ջրով լցնելու համար, որն էլ սպառողներին կհասնի աստիճանաբար»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |