Մարզպետ. Տիգրանի անհետացման ոչ մի վարկած չի բացառվում![]() 30 հոկտեմբերի 2025 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 3-ամյա Տիգրան Խաչատրյանի որոնողական գործողությունները շարունակվում են նույն ինտենսիվությամբ, սակայն դեռ որևէ նոր հանգամանք չի հայտնաբերվել։ «Շարունակվում են որոնողական աշխատանքները, ոչ մի վայրկյան տեմպը չի թուլանում»,- նշել է նա, գրում է Aysor.am-ը։ Նա ասել է, որ ոչ մի վարկած չի բացառվում, քննակվում են բոլոր վարկածներն ու բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում։ Անդրադառնալով խոսակցություններին՝ որ երեխայի եղբայրն անընդհատ կոկորդին է ձեռքը տանում՝ մարզպետը նշեց, թե վարկածն այն է, որ, երևի թե, ուզում է հասկացնել, որ խոսել չի կարողանում։ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ երեխայի որևէ հետք չկա։ Առաջիկայում մարզպետարանը ֆինանսական օգնություն կտրամադրի 3-ամյա Տիգրանի ընտանիքին։ Նրանք սոցիալապես անապահով են։ Հոկտեմբերի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում Տիգրանն անհետ կորել է տան մոտակայքից, երբ դրսում խաղում էր իր 5 տարեկան եղբոր հետ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |