Գեղարքունիքի մարզպետը հերքել է պաշտոնից հեռանալու լուրերը![]() 30 հոկտեմբերի 2025 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողների հետ զրևույցում հերքել է այն լուրերը, ըստ որոնց՝ մարզպետների շրջանում հնարավոր են փոփոխություններ, և դրանց թիրախում գտնվում է նաև ինքը, հայտնում է «Փաստինֆոն»։ «Նման հարց չի քննարկվել օրակարգում։ Ամեն դեպքում, գոնե ես նման բանից տեղյակ չեմ»,- նշել է Սարգսյանը։ Նա ասել է նաև, որ մասնակցելու է Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից մատուցվելիք պատարագին։ Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը: Մի քանի օր առաջ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանն ասել է, թե նոյեմբերի 2–ին ևս մասնակցելու է Հովհաննավանքում կայանալիք պատարագին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |