ՔԿ նախագահը Պապիկյանի հետ դիրքեր է այցելել![]() 30 հոկտեմբերի 2025 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հոկտեմբերի 30-ին այցելել են ՀՀ հարավարևելյան սահմանագոտի՝ տեղում հետևելու ինժեներական ու ամրաշինական աշխատանքների ընթացքին։ Այցի շրջանակում Պապիկյանն ու Պողոսյանը նաև եղել են առաջնագծում տեղակայված դիրքերում, շփվել հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ և ծանոթացել իրավիճակին։ Բարեխիղճ ծառայության համար մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և քննչական կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։ 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ–ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի՝ նախկին 2 տարվա փոխարեն դառնալով 1․5 տարի։ Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն։ Փոփոխության հիմնավորման մեջ նշվում է, որ ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել պայմանագրային ծառայության ընդլայնման շնորհիվ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |