Լոռիում բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով տուժածներից մեկը մահացել է![]() 30 հոկտեմբերի 2025 - 18:12 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնել է, որ հոկտեմբերի 30-ին, Սպիտակ–Արջուտ հատվածում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում, որի հետևանքով մահացել է մեկ մարդ։ Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել չվերահսկվող գծանցում, երբ ավտոմեքենայի վարորդը, չհետևելով ճանապարհային նշաններին և լոկոմոտիվի նախազգուշացնող ազդանշաններին, մտել է երկաթուղային գծերի հատված և հայտնվել գնացքի դիմաց։ «Լոկոմոտիվի անձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները բախումը կանխելու համար, սակայն ձայնային ազդանշաններն ու վթարային արգելակումը թույլ չեն տվել խուսափել ողբերգական միջադեպից»,–ասվում է հաղորդագրության մեջ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորապես ցավակցում է մահացածի ընտանիքին ու մտերիմներին և կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել երկաթուղային անցումների հատման անվտանգության կանոնները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |