Ավանեսյան․ «Օմիկրոն» շտամը բավականին թեթև է ընթանում![]() 30 հոկտեմբերի 2025 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին, նշել է, որ ներկայումս շրջանառվող «օմիկրոն» շտամը բավականին թեթև է ընթանում՝ սովորական գրիպին բնորոշ ախտանշաններով, բայց պետք է աչալուրջ լինել, հայտնում է 1lurer.am-ը։ «Պետք է, իհարկե, աչալուրջ լինել, և ցանկացած ախտանշանի պարագայում՝ անկախ այն հանգամանքից՝ դա կլինի քովիդի՞ց, թե սուր շնչառական այլ վարակի պարագայում։ Շատ ուշադիր լինել, հետևել բժիշկների խորհուրդներին, փորձել կանխարգելիչ առումով դիմակ կրել, ձեռքերը հաճախ լվանալ։ Գրիպի պատվաստանյութի մասով ասեմ, որ մեր մոբիլ ծառայությունը բավականին լավ արդյունք է տալիս: Մենք այս տարի առաջին անգամ սեպտեմբերին ունեինք գրիպի պատվաստանյութերը, և մեծ թվով քաղաքացիներ արդեն իսկ պատվաստվել են։ Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ ինչքան շուտ պատվաստվենք, այնքան շուտ պաշտպանված կլինենք»,- ասել է նա նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |