Ղուկասյանը նամակով զորակցությունն է հայտնել Գյումրիում հոկտեմբերի 20–ի բողոքի ակցիայի մասնակիցներին![]() 31 հոկտեմբերի 2025 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ԱԱԾ մեկուսարանից գրած նամակում իր զորակցությունն ու երախտագիտությունն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հոկտեմբերի 20-ին մասնակցել են բողոքի ակցիային։ Նամակը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին առնչվող գործով Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել 43 անձի նկատմամբ, որոնցից 26-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ «Բռնաճնշումների` ինձ ազատությունից զրկելու օրերի ընթացքում, չեմ կարողացել իմ զորակցությունն ու երախտագիտությունը հայտնել բոլոր այն գյումրեցիներին, հանրապետության տարբեր մարզերից հայրաքաղաք Գյումրի հասած հայերին, ովքեր 2025 թվականի հոկտեմբերի 20-ին շիրակցիների հետ միասին, պաշտպանում էին Գյումրին։ Իմ զորակցությունն եմ հայտնում ազատությունից հանիրավի զրկված իմ բոլոր հայրենակիցներին, ընկերներին, մերձավորներին, անչափահասներին, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի չորս կանանց` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից և իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի ընտանիքի անդամ լինելուց: Ես տեղյակ եմ, որ Վարդանանց հրապարակում խաղաղ բողոքի մասնակիցների` շուրջ հինգ տասնյակի նկատմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթ է` առանց ընդհատումների, «non stop» ռեժիմով, բավարարում է քննիչների կողմից ներկայացված կալանքի միջնորդությունները: Ես զորակցում եմ բոլոր նրանց, ովքեր հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում և դատապարտում եմ նրանց դեմ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը»,–ասվում է նամակում։ Հոկտեմբերի 20-ին ուժայինները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք՝ փորձելով բերման ենթարկել Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ տվյալ օրվա ընթացքում ձերբակալվել է ութ անձ՝ պաշտոնատարների կողմից խոշոր չափերի կաշառք ստանալու և տալու կասկածանքով։ Ղուկասյանը մի քանի ժամ անց ինքնուրույն դուրս է եկել շենքից ու մոտեցել իրավապահ մարմինների մեքենային։ Այդ ընթացքում ոստիկանների ու Ղուկասյանի կողմնակիցների միջև բախում է սկսվել, որին հետևել են զանգվածային ձերբակալություններ։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Վարդան Ղուկասյանը կալանավորվել է երկամսյա ժամկետով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |