2025–ին մեքենա վարելիս հեռախոսակապից օգտվելու 20,000–ից ավելի դեպք է արձանագրվել![]() 31 հոկտեմբերի 2025 - 11:23 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեքենա վարելու ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար գրանցվել է 20,019 վարչական իրավախախտում, որի արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 199,950,000 դրամ։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ-ից, տեղեկացնում է Radar Armenia-ն։ Նույն վարչական իրավախախտման վերաբերյալ 2024 թվականին կազմվել է`12,732 արձանագրություն, որի արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 127,070,000 դրամ։ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կազմվել է 7448 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի արդյունքում պետական բյուջե մուտքագրվել է 74,390,000 դրամ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |