Քննարկել են Երևանի և Դուբայի միջև համագործակցության հնարավորությունները![]() 31 հոկտեմբերի 2025 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Դուբայ քաղաքի գործադիր տնօրեն Մարվան Ահմեդ Բին Ղալիտայի հետ հանդիպմանը քննարկել է Երևանի և Դուբայի հնարավոր գործընկերությանը հատկապես քաղաքային թվայնացման, նորարար տեխնոլոգիաների և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ոլորտներում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ավինյանը։ «Դուբայի տպավորիչ զարգացումն ու առաջադեմ տեսլականը ոգեշնչող օրինակ են աշխարհի շատ քաղաքների համար։ Համոզված եմ, որ երկու քաղաքների գործընկերությունը կնպաստի նոր նախաձեռնությունների իրականացմանը, փորձի փոխանակմանը և քաղաքային զարգացման նոր որակի ձևավորմանը»,- գրել է քաղաքապետը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |