Հայկ Բաբայանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից![]() 31 հոկտեմբերի 2025 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հայկ Բաբայանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել։ Հրամանագրում նշվում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ըստ Սահմանադրության 133-րդ հոդվածի առաջին մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետի։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայկ Բաբայանը կնշանակվի ոստիկանության գվարդիայի հրամանատար։ Հայկ Բաբայանը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին։ 2024թ․ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրինագիծ, որով նախատեսվում է 2025թ․ նոյեմբերի 1-ից Հայաստանում ձևավորել ոստիկանական գվարդիա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |