Երևանում խցանումները մեղմելու համար շեշտը կդրվի այդ թվում անձնական մեքենաների որոշակի սահմանափակումների վրա![]() 31 հոկտեմբերի 2025 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի խցանումներին համակարգային լուծում տալու համար շեշտը կդրվի հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: Այդ մասին ասվել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Հանձնաժողովը ստեղծվել է քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով, հայտնում է քաղաքապետարանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի գործադիր իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ «Վարչապետի հանձնարարությամբ հավաքվել ենք քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես՝ մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման խնդիրները քննարկելու համար: Մեր այս խմբի հիմնական նպատակը լինելու է հրատապ՝ կոնկրետ լուծումների քննարկումը: Շեշտը պետք է դրվի հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: Այն, ինչը կարող ենք քննարկել և իրականացնել կարճ ժամկետում, իհարկե, հեռանկարում ունենալով նաև մեր միջնաժամկետ ռազմավարական ծրագրերը՝ «Աջափնյակ» և «Սուրմալու» մետրոյի կայարանների կառուցումը»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քննարկման ընթացքում ներկայացվել են այն խնդիրները, որոնք խցանումների հիմնական պատճառ են դառնում: Կարևորվել է անհրաժեշտ տվյալների գրանցումը, որոնք հիմքում պետք է լինեն ոչ թե կարծիքները, այլ երթևեկության հոսքերի ճշգրիտ վերլուծությունը: «Ակնկալում եմ ձեզանից կոշտ, պրոֆեսիոնալ և համարձակ լուծումներ, հիմնվելով այն սկզբունքի վրա, որ մենք չենք փորձելու բավարարել բոլորին ու որ պետք է գործենք հանուն քաղաքի ընդհանուր շահի։ Երևանը պետք է դառնա ժամանակակից քաղաք, որտեղ շարժունակությունը բարձր որակի և կյանքի արդյունավետության գրավականն է»,- ընդգծել է Ավինյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |