Փաշինյան. Շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո՝ նաև Մայր Աթոռում![]() 31 հոկտեմբերի 2025 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտարարել է, որ շարունակելու են աղոթքները Հովհաննավանքում, հետո՝ նաև Մայր Աթոռում։ Նա արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այն հայտարարությանը, որով նա պղծություն է որակել Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից մատուցված պատարագը։ «Պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել…Պղծությունn այն, որ Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել և երեխա, որոշ տեղեկություններով՝ երեխաներ ունի: Պղծությունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի, և, ըստ էության, կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի, փողի բաշխման, առքի ու վաճառքի: Պղծությունն այն է, որ մենք Կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որն Աստծուն չի հավատում: Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո՝ նաև Մայր Աթոռում»,- ասել է նա: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը»։ Մայր Աթոռը հայտարարել է, որ հետամուտ է լինելու օրինական ճանապարհով Հովհաննավանքի հանդեպ իրավունքների վերականգնմանը: «Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»,–ասվում է հայտարարության մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |