Օշականում կատարվել է միասնական աղոթք՝ Մկրտիչ սրբազանի և մյուսների համար![]() 31 հոկտեմբերի 2025 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն: Հոկտեմբերի 30–ին, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, բազմաթիվ ուխտավորներ՝ միասնաբար աղոթելու անազատության մեջ գտնվող առաջնորդ Մկրտիչ սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և ամենքի համար։ Ժամերգության ընթացքում իր գոտեպնդող խոսքն հավատացյալների ուղղելով, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն հորդորել է, որ ավելի ամրանան հավատքի և սիրո մեջ ու հույսով լցվեն փորձությունները հաղթահարելու ճանապարհին: Ժամերգության ավարտին հոգևոր դասը իր խոնարհումն է բերել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին։ Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 6-ին, ժամը 18:00-ին, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում։ Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |