Մեկնարկել է Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Մեկնարկել է Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային հանդիպման  տոմսերի առցանց վաճառքը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպումը։

Հոկտեմբերի 31–ից տոմսերը հասանելի են կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միայնառցանց․տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Հունգարիախաղիոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերըtickets.ffa.amկայքիանձնական հաշվում,սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տոմս գնելուհամար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացումtickets.ffa.amկայքում:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետքէ սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝30 րոպեի ընթացքում:

«Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենքմարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---