Ավինյան․ Նուբարաշենի աղբավայրի հարցը մեկ տարում չի լուծվի

Ավինյան․ Նուբարաշենի աղբավայրի հարցը մեկ տարում չի լուծվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով աղբավայրի խնդրին, ասել է, որ Նուբարաշենի աղբավայրի հարցը շարունակում է մնալ քաղաքային կառավարման ամենակարևոր և բարդ խնդիրներից մեկը՝ ընդգծելով դրա տասնամյակների պատմությունը։

«Նուբարաշենի աղբավայրի խնդիրը 75 տարվա խնդիր է։ Դա մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, և այդքան տարիների խնդիրը մեկ տարում չի լուծվելու, բայց մենք երկու զուգահեռ գործընթաց ենք իրականցնում»,-ասել է նա, գրում է Racar Armenia-ն։

Նրա խոսքով՝ առաջին գործընթացով իրականացվում է մասնավոր գործընկերների հետ ստացված հայտերով մրցույթ, որը տեղի է ունենալու 2 փուլով։

«Այս պահին 4 խոշոր ընկերություն հետաքրքրված է։ Առաջին փուլով ընկերությունները տալու են՝ որպես լուծում ինչ են առաջարկում, թե նոր վերամշակման կայանը ինչպես են պատկերացնում։ Սա գործընթացներից մեկն է»,-ասել է նա։

Ըստ նրա՝ որպեսզի մեկ հնարավորությամբ չսահմանափակվեն, ՏԿԵՆ նախարարության հետ միասին գնում են միջազգային ֆինանսական գործընկերների հետ աշխատելու ճանապարհով։

Նուբարաշենի աղբավայրի ժամանակ առ ժամանակ հրդեհվում է՝ աղտոտելով քաղաքի օդը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---