2026–ին կմեկնարկի Իսակովն Արշակունյացին կապող ճանապարհի շինարարությունը. Կհատկացվի 7 մլրդ դրամ![]() 31 հոկտեմբերի 2025 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Երևանի տրանսպորտային համակարգի բարելավման շրջանակում 2026-ին նախատեսվում է սկսել Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Այդ մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ։ «Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար կտրամադրվի 7 միլիարդ դրամ։ 2026 թվականին կավարտվի հողերի օտարման գործընթացը, և կմեկնարկեն ճանապարհի շինարարական աշխատանքները»,– նշել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը։ Խուդաթյանն ավելացրել է, որ նույն տարում նախատեսվում է նաև Բուսաբանական այգու տարածքում ստեղծել անտառ-պուրակ, որի կառուցման համար պետբյուջեում հատկացվել է 901.5 միլիոն դրամ։ ՀՀ կառավարությունը դեռևս 2025 թվականի հունիսին հաստատել է Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաները կապող ճանապարհի կառուցման նախագիծը։ Վարչական որոշման հիմնավորման համաձայն՝ նոր ճանապարհը կապահովի ուղիղ երթուղային կապ Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների միջև՝ զգալիորեն նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանն ու երթևեկության արդյունավետության բարձրացմանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |