Տավուշի մարզպետը վստահեցրել է, որ Կիրանցից արտագաղթ չկա՝ տներ են կառուցվում![]() 31 հոկտեմբերի 2025 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքից արտագաղթ չկա։ Նրա խոսքով` նոր տներ են կառուցվում։ «Այս պահին կոնկրետ պետական ծրագրով Կիրանց գյուղում 16 միլիոնի ծրագրով 53 տուն է կառուցվում»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Այն հարցին, թե Կիրանցի դպրոցի մոտ ադրբեջանցիների տարանաջատող պատի կառուցումից հետո արդյոք ավելացել է աշակերտների քանակը, Դալումյանը հստակ պատասխան չի տվել։ «Կիրանցի դպրոցում այս պահին 37 աշակերտ է սովորում, 5 երեխա էլ նախակրթարան է հաճախում»,– ասել է նա։ Ղալումյանը չի պատասխանել այն հարցին, թե Կիրանցում քանի ընտանիքի փոխհատուցում տրվեց ու որքան, գրում է Aysor.am-ը։ «Դա գաղտնի տեղեկատվություն է, հրապարակման ենթակա չէ»,- ասել է նա։ Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հետևանքով Կիրանցի նորակառույց դպրոցը հայտնվել է սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |