Մեղրի համայնքին կվերադարձվի մոտ 0.9 հա մակերեսով հողամասը![]() 31 հոկտեմբերի 2025 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող՝ 0.89 հա մակերեսով հողամասի՝ 2016 թվականի օգոստոսի 22-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով, հայտնում է ՀՀ գլխվոր դատախազությունը: Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 13-ին կայացվել է Սյունիքի մարզի դատախազության հայցը բավարարելու մասին վճիռ: Վճռով անվավեր է ճանաչվել 2016 թվականի օգոստոսի 22-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Ալվանք համայնքի ղեկավարի՝ 2016 թվականի օգոստոսի 22-ի թիվ 57-Ա որոշումը, Ալվանք համայնքի և ֆիզիկական անձի միջև 2016 թվականի օգոստոսի 24-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 2016 թվականի օգոստոսի 29-ին ֆիզիկական երկու անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.89 հա մակերեսով հողամասը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |