Մինչև նոյեմբերի 5–ը տեղումներ չեն սպասվում․ 2-3 աստիճանով կտաքանա

Մինչև նոյեմբերի 5–ը տեղումներ չեն սպասվում․ 2-3 աստիճանով կտաքանա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նոյեմբերի 1-2-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա մոտ 2-3 աստիճանով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Երևանում նոյեմբերի 1-5-ը նույնպես տեղումներ չեն կանխատեսվում։ Մայրաքաղաքում նոյեմբերի 1-ի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +16-18 աստիճան, իսկ երեկոյան ժամերին այն կնվազի մինչև +7...+9 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---