Ծափաթաղում կորած 3–ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են

Ծափաթաղում կորած 3–ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում հոկտեմբերի 27-ից սկսած շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնումները։ ՆԳՆ-ից հայտնել են, որ մինչ այս պահը երեխան դեռ չի հայտնաբերվել, հայտնում է «Փաստինֆոն»։

Հայտնի է, որ Տիգրանը կորել է, երբ եղբոր հետ խաղալիս է եղել բակում։ Ավելի ուշ նրանց տեսել են հարևան դաշտում։ Եղբայրը վերադարձել է տուն, սակայն Տիգրանը՝ ոչ։ Ըստ ընտանիքի, փոքրիկի եղբայրը խոսել չի կարողանում, ինչի պատճառով հնարավոր չի եղել նրանից որևէ հստակ տեղեկություն ստանալ։

Փրկարարական ուժերը, ոստիկանները և կամավորներն արդեն մի քանի օր շարունակ որոնումներ են իրականացնում ոչ միայն գյուղի տարածքում, այլև հարակից դաշտերում ու անտառներում։ Թեպետ Սևանա լիճը գտնվում է համայնքից մի քանի կիլոմետր հեռու, փրկարարները չեն բացառել նաև այդ ուղղությամբ որոնումները՝ ստուգելով լճի ափամերձ հատվածներն ու ջրային տարածքը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---