Դատարանը բավարարել է գեներալ Արզումանյանի ընտանիքի հայցը՝ նրանք չեն ազատի ծառայողական բնակարանը![]() 1 նոյեմբերի 2025 - 15:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանը բավարարել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, հայտնում է «Առավոտը»։ Ավելի վաղ նրա ընտանիքին առաջարկվել էր մեկամսյա ժամկետում ազատել 3 սենյականոց ծառայողական բնակարանը։ Միքայել Արզումանյանի, Դիանա Դավթյանի, Ալբերտ Արզումանյանի, Արսեն Արզումանյանի անունից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան (դատավոր՝Հերմինե Մուրադյան) ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խնդրելով վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 12.07.2023թ. «Ծանուցում» վերտառությամբ թիվ 36/2088 վարչական ակտը: Դատարանը պարտավորեցրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ձեռնպահ մնալ Միքայել Ալբերտի Արզումանյանին և նրա ընտանիքի անդամներին բնակարանն ազատելուն ուղղված գործողություններ կատարելուց։ Պատասխանող կողմի այն փաստարկին, որ վիճելի բնակարանը ենթակա չէ սեփականության իրավունքով տրամադրման՝ դատարանը հարկ է համարել նշել, որ վարչական գործով հայցի առարկան չի վերաբերում վիճելի բնակարանը հայցվորին սեփականության իրավունքով տրամադրելուն: Միքայել Արզումանյանը եղել է Արցախի ՊԲ հրամանատար 2020 թվականի հոկտեմբերի 27-ից։ Նա ավելի ուշ կալանավորվել էր՝ արցախյան պատերազմի ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Երեք տարի անազատության մեջ մնալուց հետո նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով՝ 30 մլն դրամ գրավով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |