Մելքոնյան. Շիրակի մարզում, որտեղ իշխանությունը խոստացել էր կառուցել կամ նորոգել 58 դպրոց, շահագործման է հանձնվել 8-ը![]() 1 նոյեմբերի 2025 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության իրականացրած դպրոցաշինական ծրագրերի անկատար վիճակը Շիրակի մարզում։ «Փաշինյանական իշխանությունը 2021 թվականին մեծ շուքով հայտարարեց, թե մինչև 2026 թվականը Հայաստանում կառուցվելու կամ վերանորոգվելու են 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Այդ հայտարարությունը ներկայացվում էր որպես կրթական հեղափոխության սկիզբ: Սակայն այսօր՝ 2025 թվականի վերջին, փաստերն ավելի խոսուն են, քան ամեն խոստում։ Խոստացված կրթական հեղափոխությունը վերածվել է չիրականացված ծրագրերի և հերթական թվերի մանիպուլյացիաների։ Խոսքերը շատ են եղել, արդյունքը՝ չնչին։ Միայն Շիրակի մարզում, որտեղ իշխանությունը խոստացել էր կառուցել կամ վերանորոգել 58 դպրոց և 56 մանկապարտեզ, 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահագործման է հանձնվել ընդամենը 8 դպրոց և 29 մանկապարտեզ։ Սա է նրանց՝ խոստացված առաջընթացը։ Այս թվերն ինքնին դատավճիռ են։ Դատավճիռ՝ անպատասխանատվության, անգործության և պետական մտածողության բացակայության։ Դե խոսք տալու մեջ այս իշխանությանը հավասարը չկա․ խոստումներ՝ անսահման, պատասխանատվություն՝ զրոյական։ Պարոնայք քպ-ականներ, կրթական համակարգը փլուզվում է ոչ թե ժամանակի կամ միջոցների պակասից, այլ իշխանության կամքի և խղճի բացակայությունից: Այսօր, երբ մեր կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, գործող իշխանությունը շարունակում է զբաղվել կեղծիքով և ինքնագովազդով։ Նրանք խոսում են կառուցելու մասին, բայց իրականում՝ փակում են ապագան։ Այդ մասին է վկայում մեկ այլ ծրագիր, որով կառավարությունը նախատեսում է Շիրակի մարզում փակել 40-ից ավելի դպրոցներ: Այսինքն՝ խոստացված «կառուցման և զարգացման» փոխարեն մենք ստանում ենք փակվող կրթօջախներ: Այս իշխանությունը ոչ թե կառուցում է Հայաստանի ապագան, այլ հերթական անգամ փակում դրա դռները»,–գրել է Մհեր Մելքոնյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |