Փոշու մակարդակը գերազանցել է նորման Կենտրոնում և Արաբկիրում![]() 1 նոյեմբերի 2025 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 22-28-ը Երևանի մթնոլորտային օդի որակի տվյալները՝ ընդգծելով, որ որոշ վարչական շրջաններում արձանագրվել են թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ։ Ըստ ներկայացված արդյունքների՝ փոշու պարունակությունը նորման գերազանցել է՝ Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 25-ին և 27-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 26-ին և 28-ին։ Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում նման ցուցանիշ չի արձանագրվել։ Ազոտի երկօքսիդի պարունակության մասով չափումները ցույց են տվել՝ Նոր Նորքում՝ ցուցանիշը բարձր է եղել ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հոկտեմբերի 22-26-ը, Շենգավիթում՝ հոկտեմբերի 23-ին և 26-ից 28-ը ներառյալ, Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 22-ից 27-ը։ Ինչ վերաբերում է ծծմբի երկօքսիդին, ապա կենտրոնի տվյալներով՝ բոլոր դիտարկված վարչական շրջաններում դրա պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |