Հարությունյանը կրկին կդիմի ԲԴԽ՝ պահանջելով վերականգնել իրեն դատավորի պաշտոնում![]() 1 նոյեմբերի 2025 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Հարությունյանը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ պահանջելով վերացնել իր լիազորությունները կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու մասին 2023 թվականի որոշումը, ինչպես նաև 2024-ին ընդունված որոշումը, որով ԲԴԽ-ն մերժել է գործի վերանայումը։ Հարությունյանը հայտնել է, որ իր նոր միջնորդության հիմք է դարձել Սահմանադրական դատարանի՝ իր իրավունքների խախտման վերաբերյալ երկրորդ որոշումը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Հոկտեմբերի 28-ին, դատավորը դիմում է ներկայացրել ԲԴԽ` պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև` գործի վերանայումը մերժելու մասին որոշումները, կայացնել նոր որոշում` Դավիթ Հարությունյանին նախկինում զբաղեցրած` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնում վերականգնելու մասին: Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Մասնավորապես, կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր ՀՀ ԱՆ-ն՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ՝ այսօր արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |