Հունիսի 11-ին $500 մլն չափով ռուսական կայուն վարկը փոխանցվել է հայկական կողմին

PanARMENIAN.Net - Հայաստանին $500 մլն չափով ռուսական վարկ է տրամադրվել: Այդ մասին կառավարության նիստին հաղորդել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, վարկային պայմանագիրն արդեն ուժի մեջ է:



Հունիսի 11-ին $500 մլն չափով ռուսական կայուն վարկը փոխանցվել է հայկական կողմին, հաղորդել է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին համաձայնագիր ստորագրեցին ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսության օժանդակության համար Երեւանին 15-ամյա վարկ տրամադրելու մասին:



Վարկը, որը Հայաստանը մեկ տրանշով կստանա, հատկացվելու է նպաստային դրույթով. ներկա պայմաններում այն կազմում է տարեկան մոտ 4% հնգամյա նպաստային շրջանով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---