«Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը11 հունիսի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը: Այդպիսի որոշում է ընդունվել ընկերության տնօրենների խորհրդի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ կայացած նիստին:Ընկերության գլխավոր տնօրեն Ռոդնի Բենտի խոսքով, այդպիսի որոշման համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման զարգացման վերաբերյալ ընկերության սկզբունքներին, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենը: «Հազարամյակի մարտահրավերներ» հնգամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում էր Հայաստանին $235 միլիոնի չափով գրանտ հատկացնել ոռոգման համակարգի եւ գյուղական ճանապարհների վերականգնման եւ մոդեռնիզացման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |