«Արեւելյան գործընկերության» մասնակիցները հանդիպել են «Հումանիտար շփումներ» պլատֆորմի շրջանակներում

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերությամբ նախատեսված «Հումանիտար շփումներ» պլատֆորմի մեկնարկային հանդիպումը: Համաժողովին մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը: Որոշում է ընդունվել մշակութային նախագծերի իրականցման մասին, որոնք ուղղվելու են տարածաշրջանային մշակութային կազմակերպությունների միջեւ երկխոսությանը:



Ծրագիրը «Հումանիտար շփումներ» պլատֆորմի վեց մասնակից երկրների համար ապահովելու է մատչելիություն «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի նկատմամբ: Ակնկալվում է, որ էականորեն մեծանալու է «էրազմուս Մունդուս» եւ «Տեմպուս» ծրագրերին տրվող ֆինանսական հատկացումները, ինչն իր հերթին նպաստելու է ուսանողական եւ գիտական փոխանակման ծրագրերի ընդլայնմանը եւ բարձրագույն կրթության բարեփոխումներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---