Գալստյան. ԿԲ աշխատակիցները փոքր կրիպտո դրամապանակներ ունեն` հետազոտական նպատակով![]() 4 նոյեմբերի 2025 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ինքն անձամբ կրիպտոակտիվներ չունի, սակայն ԿԲ-ի մի շարք աշխատակիցներ բացել են փոքր դրամապանակներ՝ ոլորտից ավելի տեղեկացված լինելու համար։ «Այսինքն՝ նրանք կատարում են գործառնություններ, ուսումնասիրում են հնարավոր ռիսկերը և հնարավորությունները, որից հետո մենք խորհրդի կամ գործադիրի մակարդակով քննարկում ենք։ ԿԲ մեր աշխատակիցներն այդ ամենն անում են բացառապես հետազոտական, ոչ թե շահույթ ստանալու նպատակով»,- նշել է Գալստյանը, հայտնում է Auroranews.am-ը։ Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկում այս պահին արդեն գոյացել է կրիպտոակտիվների վերաբերյալ նշանակալի վերլուծական բազա, որը կարող է հիմք հանդիսանալ ոլորտում արդյունավետ և նպատակային կարգավորումների մշակման համար։ Անդրադառնալով կրիպտոարժույթի շուկայում ստվերային մեխանիզմների առկայության հնարավորությանը՝ Գալստյանը նշել է, որ ԿԲ-ն նման վերլուծություններ չի իրականացնում։ Մայիսին Ազգային ժողովն ընդունել է կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող օրինագիծը, որով սահմանվում են առևտրով և ներդրումներով զբաղվող ընկերությունների գործունեության հիմնական կանոնները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |