ՀԱԿ քննադատում է Հայաստանում MCC ծրագրերի ֆինանսավորման դադարեցումը11 հունիսի 2009 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանի դեմ ուղղված ցանկացած պատժամիջոցներ պետք է ուղղվեն Հայաստանի կառավարության դեմ, որը մեղավոր է ստեղծված իրադրության համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, հենց այդ հանգամանքի հետ է կապված Հայաստանում ծրագրերը ֆինանսավորելու` «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության հրաժարվելը: «Բայց ամբողջ ցավը նրանում է, որ այդ պատժամիջոցներն ուղղված են ոչ թե կառավարության, այլ Հայաստանի ժողովրդի դեմ, ուստի ՀԱԿ դեմ է այդ որոշմանը»,- ընդգծել է Զուրաբյանը:Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը (MCC) դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը: Այդպիսի որոշում է ընդունվել ընկերության տնօրենների խորհրդի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ կայացած նիստին: Ընկերության գլխավոր տնօրեն Ռոդնի Բենտի խոսքով, այդպիսի որոշման համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման զարգացման վերաբերյալ ընկերության սկզբունքներին, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |