Փաստահավաք խմբի նախկին անդամները չեն պատրաստվում բացահայտել գաղտնի փաստաթղթերի բովանդակությունը

PanARMENIAN.Net - Փաստահավաք խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը վստահ է, որ նախագահի հրամանագրով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների գործը փակվել է: «Մենք հույս չունենք, որ խմբի գործունեության կասեցումից հետո կբացահայտվեն իրական փաստերը: Այս հրամանագրով «մարտի 1-ն» ավարտվեց եւ հույս չկա, որ ինչ-որ բան կփոխվի»,-հայտարարել է նա:



Ընդ որում, փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը մտադիր չեն բացահայտել խմբի համատեղ աշխատանքի ընթացքում կազմված գաղտնի փաստաթղթերի բովանդակությունը: Ինչպես նշում է Ա.Քոչարյանը, հունիսի 5-ին նրանք Սեդա Սաֆարյանի հետ արդեն իսկ ձեւակերպել են ամփոփիչ փաստաթուղթը անցյալ տարվա մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման մասին:



Ս.Սաֆարյանն ու Ա.Քոչարյանը նշել են, որ պատրաստվում են հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ ՀՀ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի գործողություններին, սակայն նրանք հույս չունեն, որ հանձնաժողովը կկարողանա ավարտին հասցնել խմբի անավարտ աշխատանքը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---