ՀՀ–ն և Չեռնոգորիան կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում![]() 6 նոյեմբերի 2025 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում, չզեկուցվող նախագծերի թվում, հաստատվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագրի վերաբերյալ որոշումը։ Այս համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ, որոնք հնարավորություն կտան երկու պետություններին փոխանակել կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն ու աշխատանքային փորձ, հայտնում է Radar Armenia-ն։ Այդ համագործակցությամբ կողմերը կկարողանան մշակել համատեղ կրթական ծրագրեր, կազմակերպել սեմինարներ ու դասընթացներ՝ նպաստելով կրթական որակի բարելավմանը։ Եվրոպական հետազոտական տարածքի հնարավորությունների միջոցով Հայաստանը և Չեռնոգորիան կհամագործակցեն նաև գիտահետազոտական համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ։ Փոխգործակցությունը կվերաբերի կրթական համակարգի բոլոր մակարդակներին, խթանելով ուսումնական հաստատությունների միջև կապերի ամրապնդումը։ Այդ թվում՝ կիրականացվեն ուսանողների, դասավանդողների, փորձագետների և գիտնականների փոխանակման ծրագրեր։ Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերը՝ հիմք ընդունելով փոխադարձությունը և համապատասխանեցնելով իրենց ազգային օրենսդրությանը, ամեն տարի կտրամադրեն կրթաթոշակներ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման և շարժունության ծրագրերում դասավանդողների ու գիտաշխատողների ներգրավման համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |