Ազիզյան. Նոյեմբերի 7–ին սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը![]() 6 նոյեմբերի 2025 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7–ին սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Ներկայումս, նույնիսկ թուլացած տեսքով (առանց հաշվի առնելու գիշերային արտանետումը), ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսումները ցույց են տալիս փոթորիկներ G3-G4 միջակայքում, այսինքն՝ դրանք տատանվում են ուժեղից մինչև շատ ուժեղ։ Օրվա ընթացքում վերահաշվարկի դեպքում այս միջակայքը, հավանաբար, կտեղափոխվի G4-G5 (ծայրահեղ ուժեղ) միջակայքի։ Սա նշանակում է, որ Երկրի մագնիսական դաշտում առաջացած խանգարումները կարող են զգալի ազդեցություն ունենալ ինչպես տեխնիկական համակարգերի, այնպես էլ մարդու ինքնազգացողության վրա։ Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը: Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում: Ինչպե՞ս պաշտպանվել: Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում»,-ասվում է գրառման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |